Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարին անդրադառնալով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, թե այժմ իրենք գտնվում են մի հանգրվանում, որի շրջանակներում պետք է պայքարեն Սահմանդրական դատարանի արտահայտած իրավական որոշումները կյանքի կոչելու համար, ինչը կարող է իրականացվել՝ ունենալով երկու հիմնական նպատակ՝ առաջին՝ արձանագրությունների վավերացում բացառապես վերապահումներով, երկրորդ՝ արձանագրությունների մերժում։
Այս առումով նա դատապարտելի է համարում բոլոր այն քաղաքական ուժերի և անձանց վարքագիծը, ովքեր փորձում են պառակտում մտցնել «ոչ»-ի շարժման մեջ. «Փոխանակ աջակցեն, համախմբվեն այդ շարժման շուրջ, մարդիկ փորձում են ամենատարբեր կերպով հարվածներ հասցնել այդ շարժմանը՝ հետապնդելով նեղ քաղաքական կամ անձնական շահեր՝ հաշվի չառնելով, որ դրա արդյունքում տուժում է մեր ազգային միասնական շահը։ Նկատի ունեմ այնպիսի փորձերը, որոնք, այո՛, փորձ է արվում սերմանել «Ժառանգություն»-Դաշնակցություն հարաբերություններում կամ Դաշնակցություն և այլ քաղաքական ուժեր հարաբերություններում։ Նա նշել է, որ բոլորը պետք է գիտակցեն, որ այդ փորձերը որքան էլ կարճաժամկետ նպատակ հետապնդեն, երկարաժամկետ առումով թուլացնում են ազգային դիմադրողականությունը։ Այժմ, Ա.Մինասյանի կարծիքով, խնդիրը ոչ թե ոչ նպատակային բանավեճ ծավալելու մեջ է (այդ թվում նաև «Ժառանգության» հետ), այլ այս արձանագրությունները ներկա բովանդակությամբ կյանքի կոչելը վիժեցնելու։ Այս առումով ամեն ուժ իր մարտավարությունն ու գործիքակազմն ունի.
-Մեր այս նպատակին հարվածում են թե՛ իշխանությունները, թե՛ արտախորհրդարանական ընդդիմախոսները։
Այսուհետ Ա.Մինասյանն առաջնորդվում է մի թեզով՝ ըստ որի չի ցանկանում խորհրդարանից դուրս գտնվող ուժերին համարել ընդդիմություն։
-Ոչ միայն քաղաքական, այլև օրենսդրական մակարդակով ընդդիմություն է նա, ով խորհրդարանում ունի համապատասխան պատգամավորական տեղեր, բայց համաձայն չէ կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ և ներկայացված չէ այդ կառավարությունում։ Հետևաբար արտախորհրդարանական ուժերի համար, ովքեր չեն կիսում կառավարության տեսակետը, ես հետայսու կօգտագործեմ «ընդդիմախոսներ» հասկացությունը,- ասել է Արծվիկ Մինասյանը՝ նկատի ունենալով նաև «Հայ ազգային կոնգրեսը»։
Ո՞վ է փորձում պառակտում մտցնել «ոչ»–ի շարժման մեջ

7or.am