Լրահոս

08.02.2010 16:22


Իջեցնել կենտրոնացվածության մակարդակը և զարգացնել ՓՄՁ-ները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին և գրասենյակի տնտեսական հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Տիգրան Սուքիասյանին:

Հանդիպանը քննարկվել են Հանձնաժողովի և կազմակերպության համագործակցության ընթացքը, աջակցության կարիք ունեցող նոր ուղղությունները և այլն: Առաջիկայում Հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի համագործակցության հուշագիր կստորագրվի:

Մրցակցային իրավիճակի բարելավման համար որպես կարևորագույն միջոց կողմերը նշեցին շուկաներում կենտրոնացվածության մակարդակի իջեցումը և փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, որի համար, ըստ Հանձնաժողովի նախագահի, խոչընդոտ է հանդիսանում «երկար» փողերի բացակայությունը, բիզնես սկսեու համար վարկերի ոչ մատչելիությունը:

Հանձնաժողովը մտադիր է մարզերում տիրող մրցակցային իրավիճակը գնահատելու, առավել բարելավելու, արդյունավետորեն հսկելու միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզային այցելությունների շարք սկսել, որին աջակցելու պատրաստակամություն հայտնեց նաև ԵԱՀԿ դեսպանը:

Այս խորագրի վերջին նյութերը