Աշխարհ

19.02.2018 09:23


Նաչոն դարձել է զավեշտալի ինքնագոլի հեղինակ (տեսանյութ)

Նաչոն դարձել է զավեշտալի ինքնագոլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել է «Բետիսին»: Հանդիպման 37-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն է ուղարկել Նաչոն:

Իսկ հաշիվը 11-րդ րոպեին բացել է Մարկո Ասենսիոն, 34-րդ րոպեին Մանդին հավասարեցրել է հաշիվը։ 2-րդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց Սերխիո Ռամոսը հավասարեցրել է հաշիվը, 59-րդ րոպեին Ասենսիոն դուբլ է ձևակերպել, 6 րոպե անց Ռոնալդուն հաշիվը դարձրել է 4:2:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Լեոնը կրճատել է հաշվի տարբերությունը, ավելացված 2-րդ րոպեին էլ Կարիմ Բենզեման ձևակերպել է հանդիպման վերջնարդյունքը:

«Ռեալը» 5:3 հաշվով հաղթել է «Բետիսին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը