Հ. Հարությունյան. «Ադրբեջանի կողմից ամենամեծ զիջումն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելը կլինի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ՀամլետՀարությունյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ՀՀ նախագահն ասում էր, թե Աղդամը մեր հայրեիքը չէ, իսկ ՀՀԿ պատգամավորն էլ պնդում էր՝ ի՞նչենքանելուԱղդամնուՀորադիզը, հոաշխարհիաչքըչե՞նքծակելու՝ ասել է, թե չի մեկնաբանում ուրիշների ասածները։
-Ես կփորձեմ փոխզիջման մասին ինչ-որ բան ասել։ Ցանկացած բանակցային գործընթաց փոխզիջման կարիք ունի հարցերը լուծելու համար։ Ինձ համար շատ հեշտ կլինի, լինելով արցախցի, ասել, որ ընդհանրապես այդ հարցը չենք քննարկում։ Ես ասում եմ, բայց ասում եմ որպես անհատ, իսկ հիմա պատասխանում եմ որպես քաղաքական գործիչ և օբյեկտիվ մարդ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք բանակցային որևիցե գործընթաց, որը չենթադրի փոխզիջումներ։ Այլ բան է, թե փոխզիջումներն ինչ արժեքների են, և ժողովրդի համար ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Այսօր վարվող արտաքին քաղաքականությունը, որի կրողը ՀՀ նախագահն է, չի կարող ենթադրել այնպիսի փոխզիջումներ, որոնք հարիր չեն մեր, առավել ևս՝ Արցախի ժողովրդին,-նշել է նա։
Այն հարցին, թե ի՞նչ պիտի զիջի Ադրբեջանը, Համլետ Հարությունյանը պատասխանել է, որ նա կարող է զիջել Շահումյանը։ Իսկ ինչ վերաբերում է հարցի՝ բանակցություններում քննարկվելուն, նա ասել է, թե բանակցությունները փակ են, ինքն այդ տեղեկատվությանը չի տիրապետում և պարզապես ենթադրում է։
-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ հայկական կողմը Շահումյանի մասին չի՞ խոսում։ Ադրբեջանի կողմից ամենամեծ զիջումն այն կլինի, որ ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթե ճանաչի, կճանաչի և Արցախի Հանրապետությունը։ Բանակցային գործընթացը փակ ռեժիմով է կատարվում, և ես պատասխանատու և անպատասխանատու հայտարարություն անել չեմ ուզում, որովհետև չունեմ ինֆորմացիա, բայց ենթադրում եմ, որ հայկական կողմը դնում է իր խնդիրները,-հայտարարել է Համլետ Հարությունյանը։
Հ. Հարությունյան. «Ադրբեջանի կողմից ամենամեծ զիջումն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելը կլինի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ՀՀ նախագահն ասում էր, թե Աղդամը մեր հայրեիքը չէ, իսկ ՀՀԿ պատգամավորն էլ պնդում էր՝ ի՞նչ ենք անելու Աղդամն ու Հորադիզը, հո աշխարհի աչքը չե՞նք ծակելու՝ ասել է, թե չի մեկնաբանում ուրիշների ասածները։

7or.am