Լրահոս

08.02.2010 15:47


Թուրքագետ. «Մոտակա 2 ամսվա ընթացքում մենք Թուրքիայի կողմից ականատես կլինենք որոշակի քայլերի»

Թուրքագետ. «Մոտակա 2 ամսվա ընթացքում մենք Թուրքիայի կողմից ականատես կլինենք որոշակի քայլերի»

-Առաջին՝ գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել, երկրորդ՝ քայլի հերթը Թուրքիայինն է,- խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ «Հենարան» մամուլի ակումբում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան ԱՄՆ-ի ճնշման տակ ստիպված կլինի հայ-թուրքական արձանագրություններին որոշակի ընթացք տալ և, ի վերջո, վավերացնել.

-Թուրքիան կարծես փորձում է ժամանակ շահել և իր «առևտուրն» ԱՄՆ-ի հետ դարձնել ավելի առարկայական։ Ես սպասում եմ, որ մոտակա 2 ամսվա ընթացքում մենք Թուրքիայի կողմից ականատես կլինենք որոշակի քայլերի, որոնք բխում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունից, ավելի կոնկրետ՝ կարծում եմ, որ մոտակա ամիսներին հավանականություն կա, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի քննարկել արձանագրությունները,- ասել է թուրքագետը՝ միաժամանակ դժվարանալով պատասխանել՝ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այդ քայլը հայկական կողմի համար բավարար ապացույց կլինի՞, որ Թուրքիան ողջամիտ ժամկետները չի խախտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը