Լրահոս

07.12.2010 12:46


Գագիկ Մելիքյան. «Մենք ստացանք այն, ինչի որ սպասում էինք»

Գագիկ Մելիքյան. «Մենք ստացանք այն, ինչի որ սպասում էինք»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Ղարաբաղի խնդրին առնչվող դրվագներին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է, թե մենք ստացանք այն, ինչի որ սպասում էինք:

-Նախագահ Սարգսյանի ելույթը  բացառիկ կարևոր էր իր էությամբ։ Ամբողջ աշխարհին, ի լուր բոլորի հայտարարվեց այն, ինչ սպասվում է մեզ, եթե բանակցությունները տապալվեն, կամ կողմերը համաձայնության չգան,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, մեր կողմից հնչեցված սպառնալիք չէր:

-Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ Աստանայում բանակցային կողմերը, եռանախագահները, դրսևորեցին միակարծություն, միասնականություն բանակցային գործընթացի սկզբունքների առումով՝ ի լուր  բոլորին հայտարարելով, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծումն անընդունելի է բոլորի համար,-նշել է նա:

Գագիկ Մելիքյանը նաև հավաստիացրել է, որ Աստանայում տեղի ունեցածը մեր արտաքին քաղաքականության հաղթանակներից մեկն էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը