Լրահոս

16.02.2018 14:26


Կոտայքում բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volkswagen-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Կոտայքում բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volkswagen-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 FD 907 համարանիշի և 34-ամյա Խորեն Հովհաննիսյանի վարած ЗИЛ մակնիշի 34 VC 724 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը