Լրահոս

08.02.2010 14:53

ՀՀԿ պատգամավոր. «Թուրքական զինվորականությունը մեծ դեր է խաղում Թուրքիա պետության ճակատագրում»

ՀՀԿ պատգամավոր. «Թուրքական զինվորականությունը մեծ դեր է խաղում Թուրքիա պետության ճակատագրում»

ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը բավական կշռադատված և ազգային խնդիրներ հետապնդող քաղաքականություն է։

-Պետք է ասեմ, որ բավական ակտիվ, հարձակողական քաղաքականություն է՝ ուղղված դիվանագիտական այդ բլոկադայի ճեղքմանը հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում։ Բավական համարձակ է այդ վճիռը, որովհետև դա ծանրագույն խնդիր է,-նշել է նա։

ՀՀԿ պատգամավորի խոսքերով՝ Թուրքիայի կողմից ՀՀ  նախագահի և ԱԳՆ-ի համապատասխան քայլերին համարժեք քայլեր չեն արվել։

-Թուրքական զինվորականությունը մեծ դեր է խաղում Թուրքիա պետության ճակատագրի մեջ, և, իմ խորին համոզմամբ, այդ վճիռն ավելի շատ կկայացնի ոչ թե թուրքական ԱԺ-ն, այլ ավելի շատ այդ հարցին դրական պետք է նայի գլխավոր շտաբը,-նշել է նա։

Ըստ Համլետ Հարությունյանի՝ բավական չէ, որ միայն մի, այսինքն՝ մեր կողմից ճշգրիտ քայլեր արվեն, և որ պետք են նաև Թուրքիայի համարժեք քայլերը։ Բայց, այս ամենով հանդերձ, նա հույս է հայտնել, որ գործընթացը շարունակական կլինի, և Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։