Լրահոս

15.02.2018 15:27


Երևանում Toyota Camry-ի վրայից գողացել են 8 մլն արժողության համարանիշները

Երևանում Toyota Camry-ի վրայից գողացել են 8 մլն արժողության համարանիշները

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի Այգեձորի փողոցի բնակիչ՝ 65-ամյա Դավիթ Մալխասյանի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ երեկ՝ փետրվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում իր որդու՝ նույն հասցեի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Մալխասյանին պատկանող Toyota Camry մակնինիշի ավտոմեքենայի վրայից գողացել են 66 TT 666 համարանիշները։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 8 մլն դրամ արժողության համարանիշներն ու այն գողացողին կամ գողացողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը