Լրահոս

15.02.2018 08:05


Վրաերթի են ենթարկվել 61-ամյա, 58-ամյա, 46-ամյա և 49-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 61-ամյա, 58-ամյա, 46-ամյա և 49-ամյա քաղաքացիներ

Փետրվարի 13-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղու և Դավիթաշենի 4-րդ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա և 58-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ գյուղից Գեղարդ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը