Լրահոս

14.02.2018 13:23


Նիկոլ Փաշինյանի նամակ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին

Նիկոլ Փաշինյանի նամակ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին քիչ առաջ հղել է հետևյալ նամակը․

ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես»

կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.

Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին և անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաև, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։

Կանխավ շնորհակալություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԵԼՔ խմբակցության ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը