Ա. Քանանյան. «...կլինի ոչ թե տարածքների զիջում, այլ կատարելապես անարդյունավետ իշխանության հեռացում»
«Հայկականընտրություն» կուսակցությաննախաձեռնողխմբիքաղաքականներկայացուցիչԱլեքսանդրՔանանյանը, «7օր»-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղի բնակչության տրամադրությունների մասին՝ ասել է, թե կքած լինելով սոցիալական ծանր պայմանների հոգսի տակ՝ բնակչությունը համարյա չի հետևում քաղաքականությանը և որոշ չափով վստահություն ունի, որ տարածքների հանձնման մասին խոսակցությունները բլեֆային են։
-Ազատագրված տարածքի հանձնման ցանկացած խոսակցություն մի կողմից անիրական է թվում, քանզի առկա է իրենց կամքը՝ ապրելու այդ տարածքում և ցանկացած (այդ թվում և հայկական) ոտնձգությունից այն պաշտպանելու, մյուս կողմից կա որոշակի մտահոգություն, և դա բացասաբար է անդրադառնում մարդկանց՝ սեփական պայմանները բարելավելու կարողության վրա։ Այդ ընտանիքները դեռ ներդրումներ չեն անում տները, շինությունները պայմանները բարելավելու ուղղությամբ, որովհետև մտավախություն կա,-նշել է նա։
Ըստ Ալեքսանդր Քանանյանի, սակայն, եթե անգամ ներկայիս իշխանության ուղեղը մթագնի, և տարածքների հանձնման ուղղությամբ քայլեր անի, մեկ է, դա կկանխվի։
-Արցախն ու ամբողջ ՀՀ-ն, հանձինս և ի դեմս գիտակից բնակչության, քաղաքական գործիչների և պետական այլ կառույցների, կկարողանա դա կանխել, և կլինի ոչ թե տարածքների զիջում, այլ կատարելապես անարդյունավետ իշխանության հեռացում,-հավելել է նա։
Ա. Քանանյան. «...կլինի ոչ թե տարածքների զիջում, այլ կատարելապես անարդյունավետ իշխանության հեռացում»
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանը, «7օր»-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղի բնակչության տրամադրությունների մասին՝ ասել է, թե կքած լինելով սոցիալական ծանր պայմանների հոգսի տակ՝ բնակչությունը համարյա չի հետևում քաղաքականությանը և որոշ չափով վստահություն ունի, որ տարածքների հանձնման մասին խոսակցությունները բլեֆային են։

7or.am