Լրահոս

14.02.2018 07:51


Վրաերթի են ենթարկվել 38-ամյա, 10-ամյա և 54-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 38-ամյա, 10-ամյա և 54-ամյա քաղաքացիներ

Փետրվարի 12-ին, ժամը 13.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 23 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 8.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան-Կայան ճանապարհի 144-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը