Լրահոս

08.02.2010 11:33

Սենոր Հասրաթյան. «Շփման գծում իրավիճակն անփոփոխ է»

«7օր»-ի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերին ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծում փոխհրաձգությունն ինտենսիվացել է, և հայկական կողմից նույնիսկ մեկ զոհ ու վիրավոր կա։ Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանը «7օր»-ին ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ Իջևանի հատվածում, փոխհրաձգության ակտիվացում չկա։

-Փոխհրաձգություններ միշտ էլ եղել են։ Առանձնապես ոչ մի փոփոխություն չկա։ Նույն վիճակն է,- տեղեկացրել է Ս. Շահսուվարյանը։

ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանն էլ «7օր»-ին փոխանցել է, որ զոհի և վիրավորի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ շփման գծում իրավիճակն անփոփոխ է։

-Հակառակորդն իր սովորության համաձայն շփման գոտու տարբեր հատվածներում հրաձգային զենքերով պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Ղարաբաղյան պաշտպանության բանակի դիրքապահներն անհրաժեշտության դեպքում պատասխանում են հակառակորդին և լռեցնում։ Ղարաբաղյան առաջնագծում տիրող իրավիճակը վստահաբար վերահսկվում է Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի կողմից,- նշել է Ս. Հասրաթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։