Լրահոս

13.02.2018 11:12


2 տարի առաջ իր մորը սպանած 49-ամյա կինը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

2 տարի առաջ իր մորը սպանած 49-ամյա կինը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

Այսօր՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործածը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված և նույն դատարանի որոշմամբ հարկադիր բուժման մեջ գտնվող Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի՝ 49-ամյա Կարինե Հարությունյանն էր։

Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում, ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հարությունյանը 2016 թվականին Արագած գյուղում սպանել էր իր մորը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը