Լրահոս

12.02.2018 20:39


Աջափնյակում ջրամատակարարումը կվերականգնվի վաղը

Աջափնյակում ջրամատակարարումը կվերականգնվի վաղը

Տեղեկացվում է, որ Երեւան, Աջափնյակ, Հալաբյան 22 հասցեում տեղի ունեցած խոշոր ջրագծի վթարի վերացման աշխատանքների ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնցով պայմանավորված ջրամատակարարումը Աջափնյակում այսօր՝ ժամը 24.00-ի փոխարեն նախատեսվում է վերականգնել վաղը՝ փետրվարի 13-ին, ժամը 10.00-ին:

Ջրանջատման հասցեներն են՝ Շինարարների, Էստոնական, Արզումանյան, Առաքելյան, Սիսակյան, Լենինգրադյան, Հալաբյան, Ջանիբեկյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիորսյան, Չուխաջյան, Միրաքյան, Սպորտի, Հասմիկի, Ա. Սարգսյան, Թերլեմեզյան, Աբելյան, Լուկաշինի, Գր. Զոհրապի, Ոսկանյան, Պարսեղով փողոցներ, Վշտունի փողոց և նրբանցքներ, Խ.Խաչատրյան փողոց և նրբանցքներ, Բաշինջաղյան փողոցի առանձնատներ:

Այս խորագրի վերջին նյութերը