Լրահոս

12.02.2018 18:20


Երևանում` Մալականի այգում, 26-ամյա տղան կախվել է. նրա դին հայտնաբերել է մայրը (տեսանյութ)

Երևանում` Մալականի այգում, 26-ամյա տղան կախվել է. նրա դին հայտնաբերել է մայրը (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։ Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ տղային հայտնաբերել է մայրը, ով էլ տեղեկացրել է ոստիկանություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը