Լրահոս

12.02.2018 14:46


Աշտարակում բախվել են Lexus-ն ու ВАЗ 21013-ը. կան վիրավորներ

Աշտարակում բախվել են Lexus-ն ու ВАЗ 21013-ը. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց բախվե;լ են Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վանիկ Մանուչարյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 35 PT 153 համարանիշի և Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Վահե Ղոչիկյանի վարած Lexus մակնիշի 35 ZQ 265 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մանուչարյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 46-ամյա Ոսկեհատ Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Ղոչիկյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը