Լրահոս

08.02.2010 10:44

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեծացրել է պատերազմի հավանականությունը

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեծացրել է պատերազմի հավանականությունը

Մեր ունեցած տեղեկություններով՝ Սոչիում կայացած Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև  եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված ղարաբաղյան հակամարտության փաստաթղթին առաջին անգամ  ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել։ Այդ քայլը բավական շոկային է եղել Սերժ Սարգսյանի համար, ում մարտավարությունը մինչ այդ եղել է հետևյալը՝ համաձայնել համանախագահների բոլոր առաջարկներին այն հաշվարկով, որ Իլհամ Ալիևը չի համաձայնի որևէ փաստաթղթի, որտեղ նույնիսկ տեսականորեն խոսք կգնա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին։

Սոչիում, սակայն, Ալիևը փոխել է նախկինում ունեցած իր դիրքորոշումը և համանախագահներին ասել, որ պատրաստ է ստորագրել ներկայացված փաստաթղթի յուրաքանչյուր բառի  տակ։ Այդպիսով  Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական անելանելի վիճակում, քանի որ այդ փաստաթղթով նախատեսվում է ազատագրված 7 շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձ  իրենց նախկին բնակության վայրեր, ընդամենը Լաչինի միջանցքի առկայություն և Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի որոշման  հնարավորություն։

Երկշաբաթյա ժամկետը, որ տրվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը Սոչիի հանդիպումից հետո, ըստ էության, հայկական կողմի ցանկությունն է եղել։ Այդ ժամանակահատվածն այժմ իշխանություններն օգտագործում են, որպեսզի ներկայացնեն իրենց վերապահումները Սոչիում քննարկված փաստաթղթի կապակցությամբ, որով պետք է փորձեն ձախողել համաձայնությունը։ Այսինքն, Սերժ Սարգսյանը գնալու է դիրքորոշման կոշտացման, որն այս պահին օբյեկտիվորեն միակ ճիշտ տարբերակն է, քանի որ Սոչիում ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հայկական կողմի կապիտուլյացիա է նշանակում, և այն ընդունել չի կարելի։

Առաջիկա օրերին արդեն պարզ կդառնա, թե ինչ մոտեցում է ցուցաբերել Հայաստանի դիվանագիտությունը։ Երկշաբաթյա ժամկետն արդեն մոտենում է ավարտին։

Մի շարք վերլուծաբանների կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է մտնել փակուղի, որն էլ կմեծացնի պատերազմի վերսկսման հավանականությունը։ Խոսքն առաջիկա ամիսների մասին է։

Տեղեկացնենք, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում արդեն իսկ առկա է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճ։ Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։ Հայկական կողմի ունեցած կորուստների մասին «7օր»-ը կփորձի ճշտել համապատասխան մարմիններից։

Ի դեպ, հայ-թուրքական գործընթացի մասին արդեն բոլորն էլ մոռացել են, և կողմերի ուշադրությունը հիմա սևեռված է միայն Արցախի վրա։ Այսինքն, վերջնականապես հաստատվեց այն պնդումը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը թուրքական կողմն ի սկզբանե Արցախի նախապայմանով էր սկսել, և այդ ուղղությամբ տեղի էին ունենալու ակտիվ զարգացումներ, ինչի ականատեսն ենք այժմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։