Աշխարհ

12.02.2018 15:47


Մոսկվա-Օրսկ չվերթի տոմսը հետ հանձնած տղամարդը կնշի իր 2-րդ ծնունդը (տեսանյութ)

Մոսկվա-Օրսկ չվերթի տոմսը հետ հանձնած տղամարդը կնշի իր 2-րդ ծնունդը (տեսանյութ)

Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցևը երջանիկ պատահականությամբ չի դարձել կործանված Մոսկվա-Օրսկ չվերթի ինքնառթի ուղևոր։ Նրա կյանքը փրկել է ավտոսրահի սխալը։ Ավիաաղետի օրը նա ծրագրում էր մեկնել հարազատ Օրսկ՝ ընտանիքի անդամների հետ նշելու իր ծննդյան տարեդարձը։

Մաքսիմը Սոչիից պետք է մեկներ Մոսկվա, իսկ այնտեղ նստեր այն ինքնաթիռը, որը երեկ վթարի է ենթարկվել։ Բայց մի քանի օր առաջ ստիպված է եղել հետ վերադարձնել տոմսը։ Ինչպես խոստովանում է տղամարդը, որևէ կանխազգացում ինքը չի ունեցել, պարզապես ճակատագրական է դարձել այն, որ ավտոսրահից իրեն խոստացել են նոր մեքենան առաքել իր ծննդյան տարեդարձին, սակայն ժամկետի մեջ չեն տեղավորվել։

Ծննդյան տոնակատարությունից Մաքսիմը հրաժարվել է․ կործանված ինքնաթռում նրա ծանոթներից շատերն էլ են եղել։ Բայց հարազատ Օրսկ նա կգնա, թեև մտածում է՝ գնացքից օգտվելու տարբերակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը