Աշխարհ

11.02.2018 19:08


Խոշոր ավիաաղետ․ Ռուսաստանի երկնքում բախվել են ուղղաթիռը և ուղևորատար ինքնաթիռը. զոհվել է 71 մարդ (տեսանյութ)

Խոշոր ավիաաղետ․ Ռուսաստանի երկնքում բախվել են ուղղաթիռը և ուղևորատար ինքնաթիռը. զոհվել է 71 մարդ (տեսանյութ)

Այսօր խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել Ռուսաստանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դոմոդեդովոյի օդանավակայանից թռիչք կատարելիս Մոսկվա-Օրսկ չվերթի ուղևորատար Ան-148 ինքնաթիռը բախվել է «Почты России» ուղղաթռին և կործանվել:

Ինքնաթռում գտնվել է 71 մարդ՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ․ նրանք բոլորը զոհվել են:

Կործանված ինքնաթռի անձնակազմի անդամներից մեկն ազգությամբ հայ էր՝ Սերգեյ Գամբորյան (երկրորդ օդաչու): Զոհվել է նաև ուղևոր Վարսիկ Սևոյանը՝ Հայաստանի քաղաքացի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը