Աշխարհ

11.02.2018 11:28


Մոուրինյու. «Ափսոսանք չունեմ Մխիթարյանի հարցով»

Մոուրինյու. «Ափսոսանք չունեմ Մխիթարյանի հարցով»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին:

«Կարո՞ղ էր Մխիթարյանն ավելի լավ ելույթ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարո՞ղ էի ավելին ստանալ նրա տաղանդից: Հնարավո՛ր է: Կարո՞ղ էր նա ավելին տալ մեզ, երբ նա ավարտեր թիմին հարմարվելը: Նույնպես հնարավոր է, սակայն ափսոսանք չունեմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ հունվարին Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Արսենալ», իսկ մանչեսթերցիների շարքը համալրել է «զինագործների» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը