Լրահոս

08.02.2010 08:48

Յանուկովիչն ունի ձայների 3 տոկոս առավելություն

Յանուկովիչն ունի ձայների 3 տոկոս առավելություն

Ուկրաինայի ԿԸՀ-ը հաշվարկել է նախօրեին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արձանագրությունների 80 տոկոսը։ Առայժմ առաջինը Վիկտոր Յանուկովիչն է, ով ստացել է ընտրողների ձայների 48,67 տոկոսը։ Յուլիա Տիմոշենկոն հավաքել է 45,66 տոկոս ձայն։

ԿԸՀ-ի հրապարակած վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայի վարչապետ Տիմոշենկոյին հաջողվել է զգալի կրճատել հավաքած ձայների տարբերությունը։ Ընտրությունների արդյունքների հաշվարկման նախնական փուլում Յանուկովիչի առավելությունը 9 տոկոս էր, որն այնուհետև աստիճանաբար սկսեց կրճատվել։

Երկու թեկնածուների դեմ է արտահայտվել ընտրողների 4,48 տոկոսը։ Ուկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում մասնակցությունը կազմել է 69,07 տոկոս։

Ըստ «Lenta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։