Աշխարհ

09.02.2018 20:08


Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Քաղավիացիայի վարչության մամուլի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հարկադրի վայրէջքի պատճառ է դարձել ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։

«Այս պահին դեռ ինքնաթիռը գտնվում է Մինվոդիի օդանավակայանում»,–ասաց Հովհաննիսյանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը