Դեկտեմբերի 6-ին'ժամը 09.45-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի հարակից սարալանջին:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ,ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ և Վարդանիձոր գյուղի բնակիչներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը16.40-ին:Այրվել է 40 հա խոտածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Սահմանվել է հերթապահություն:
Հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում' Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվել է' 30 հա, Ամրակից գյուղի հարակից տարածքում'3000 քմ, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի հարակից տարածքում' 2 հա, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հարակից տարածքում'30 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի հարակից սարալանջում'30 հա խոտածածկ տարածքներ:
Հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
Խոտածածկ տարածքները՝ հրդեհի բաժին