Լրահոս

08.02.2018 20:02


Վրաերթի են ենթարկվել 62-ամյա, 29-ամյա, 22-ամյա, 19-ամյա և 18-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 62-ամյա, 29-ամյա, 22-ամյա, 19-ամյա և 18-ամյա քաղաքացիներ

Փետրվարի 7-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 21.00-ի սահաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի թիվ 3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել ինքը:

Այս խորագրի վերջին նյութերը