Աշխարհ

08.02.2018 17:52


Ինձ համար դա անակնկալ չէր. Վենգերը՝ Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմի մասին

Ինձ համար դա անակնկալ չէր. Վենգերը՝ Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմի մասին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Տոտենհեմ»-ի դեմ հյուսիսլոնդոնյան դերբիից առաջ բարձր է գնահատել թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ «Էվերթոն»-ի դեմ ցուցադրած խաղն (5:1) ու հույս հայտնել, որ այս դուետը կփայլի նաև «խթաններ»-ի դեմ խաղում, ինչպես նաև «զինագործներ»-ի հաջորդ խաղերի ընթացքում:

«Խաղի հենց սկզբից Մխիթարյանն ու Օբամեյանգը հրաշալի ելույթ ունեցան: Նրանք գիտեն, թե ինչն է կարևոր, և կենտրոնանում են իրենց խաղի վրա: Մխիթարյանն ու Օբամեյանգը բարձրակարգ ֆուտբոլիստներ են, ինչո՞ւ չպետք է կրկնեն իրենց հրաշալի խաղը: Մխիթարյանը պրոֆեսիոնալ կերպով է մոտեցել մարզումներին և խաղերին, և ինձ համար դա անակնկալ չէ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը