Լրահոս

06.02.2010 14:38


ՀՀԿ մամուլի խոսնակ. «...մենք տեսանք՝ ինչ տխուր ավարտ ունեցավ դա Ադրբեջանի համար»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «...մենք տեսանք՝ ինչ տխուր ավարտ ունեցավ դա Ադրբեջանի համար»

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ զինադադարի կնքումից ի վեր ադրբեջանցիները խոսում են պատերազմի վերսկսման մասին, սակայն դա լուրջ չի ընկալվում նախ և առաջ այն բանի համար, որ այդպիսի ռազմատենչ հայտարարություններին հաճախ հետևում է կա՛մ դրանց հերքումը, կա՛մ էլ Ադրբեջանը մի փաստաթուղթ կամ հայտարարություն է ստորագրում։

-Կոնկրետ Մյունխենի հանդիպումից առաջ Ալիև կրտսերը խոսում էր պատերազմն սկսելու մասին, այնուհետև Ադրբեջանը միացավ ԵԱՀԿ նախարարների հայտարարությանը, որտեղ ուժի կիրառումը բացառվում էր։ Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, տեսականորեն ոչինչ չի կարելի բացառել, քանի դեռ վերջնական պայմանագիրը կնքված չէ, բայց ես գործնականում մշուշոտ եմ համարում պատերազմի վերսկսման հավանականությունը։

Շատ հաճախ ադրբեջանցիները հայտարարում են նաև, որ աշխարհը հասկացել է, որ ԼՂ-ի խնդիրը խաղաղ ճանապարհով չի կարող լուծվել։ Այս հայտարարության հետ էլ, սակայն, Է. Շարմազանովը համամիտ չէ՝ ընդգծելով, որ եթե աշխարհ ասելով հասկանում են միջազգային ինչ-որ մի պաշտոնյայի, ապա, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շատ հստակ ասել է, որ հետխորհրդային տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականություն չկա.

-Բայց մենք այս հարցում պետք է առաջնորդվենք հետևյալ փիլիսոփայությամբ՝ ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։ Սակայն մենք կողմնակից ենք խնդրի բանակցային լուծմանը։ Պատմությունը շատ օրինակներ գիտի, երբ բանակցություններն ամիսներով, տարիներով կամ տասնամյակներով շարունակվում են։ Ադրբեջանը մեկ անգամ պատերազմով սկսել է, մեկ անգամ ագրեսիա գործել է ԼՂ-ի ժողովրդի հանդեպ, և մենք տեսանք՝ ինչ տխուր ավարտ ունեցավ դա Ադրբեջանի համար։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը