Լրահոս

08.02.2018 14:27


Զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է«Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այս խորագրի վերջին նյութերը