Լրահոս

08.02.2018 10:10


Վրաերթի են ենթարկվել 36-ամյա տղամարդ և 50-ամյա ու 64-ամյա կանայք

Վրաերթի են ենթարկվել 36-ամյա տղամարդ և 50-ամյա ու 64-ամյա կանայք

Փետրվարի 7-ին, ժամը 00.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 6-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի-Կամոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա և 64-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը