Աշխարհ

07.02.2018 21:16


Քրիստիան Կարամբյո. Մխիթարյանն ունի բոլոր որակները` իր նպատակներին հասնելու համար

Քրիստիան Կարամբյո. Մխիթարյանն ունի բոլոր որակները` իր նպատակներին հասնելու համար

Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի չեմպիոն, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, որը Երևանում այսօր ներկայացրել է աշխարհի առաջնության Գավաթը, կազմակերպված մամուլիսի ասուլիսի ընթացքում խոսել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Մխիթարյանը խաղացել է Բունդեսլիգայում, այնուհետև` Պրեմիեր-լիգայում, ունի բոլոր որակները, որպեսզի իր թիմակիցների հետ հասնի իր նպատակներին: Հայաստանի ազգային հավաքականը լավ տեսլական ունի: Ես ճանաչում եմ նաև Գևորգ Ղազարյանին, որը խաղացել է «Օլիմպիակոս»-ում»:

Խոսելով ամենաուժեղ ֆուտբոլիստների մասին, որոնց հետ ինքը երբևէ խաղացել է` Կարաբյոն նշել է Յուրի Ձորկայեֆին, Թիերի Անրիին, և Զինեդին Զիդանին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը