Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայել
«Asbarez.com»-ը գրում է, որ նախորդ շաբաթ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայել։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ատրբեջանական պատվիրակությունը այցելել է Իսրայելի ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ և բանակցել է երկրի ռազմական ապահովման կառույցների հետ: Այցելության այլ մանրամասներ, ինչպես նաև ադրբեջանական պատվիրակության կազմի մասին չեն հրապարակվում:
Հատկնաշական է, որ նախկինում, հաշվի առնելով Իրանի և իսլամական այլ երկրների դիրքորոշումը, Ադրբեջանը զինվորական պատվիրակություն, այն էլ գաղտնի, չէր գործուղղել Իսրայել։
Ըստ ադրբեջանական «Ենի մուսավաթ» թերթի, հատկապես ռազմական ոլորտում, Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության նոր որակներ են ձևավորվում: Անցյալ տարի Իսրայելի նախագահ Շիմոն Փերեսի Բաքու կատարած այցի ընթացքում, երկու երկրների միջև ստորագրվեցին ռազմական համագործակցության վերաբերյալ մին շարք համաձայնագրեր։ Մասնավորապես, Իսրայելի աջակցությամբ՝ Ադրբեջանում պետք է կառուցվի անօդաչու հետախուզական ինքնաթիռների և արդիական ռազմական տեխնիկայի գործարան:
Ըստ Իսրայելական աղբյուրների, այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար երկու երկրների միջև, վերջին տարիներին ընթանում են գաղտնի բանակցություններ:
«Հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորականների Իսրայել կատարած այցելությունը համագործակցության շրջանակներում է: Սակայն, կասկած չկա, որ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը պետք է անհանգստացնի հարևան երկիրներին: Մոտ ապագայում ակնկալվում է նաև Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու այցելությունը»,-գրում է «Ենի մուսավաթ»-ը: