Աշխարհ

07.02.2018 15:21


Քրդական ուժերը թուրքերից Աֆրինում կարևոր բարձունք ու գյուղ են հետ վերցրել (տեսանյութ)

Քրդական ուժերը թուրքերից Աֆրինում կարևոր բարձունք ու գյուղ են հետ վերցրել (տեսանյութ)

Դատելով Սիրիայում քրդական զինուժի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրապարակած տեսանյութից՝ նրանք թուրքական ուժերից կարողացել են հետ վերցնել թուրք-սիրիական սահմանային՝ սիրիական Բյուլբյուլ շրջանի Շեյխ Խորուզ բարձունքը և մոտակա գյուղը:

Տեսանյութում նաև երևում է Թուրքիայի զինուժին պատկանող ACV15 հետևակի մարտական մեքենա, որը, համաձայն քրդական կողմի տվյալների, վերցրել են թուրքական զինուժից: Բարձունքը հետ են գրավել փետրվարի 5-ին:

Նախօրեին Աֆրինի քրդական ուժերը նաև համալրում են ստացել Իրաքից եկած եզդիական ստորաբաժանումների կողմից. այդ ուժերն արդեն իսկ հասել են թուրքերի հետ թեժ բախումների շրջաններից մեկը:

Հունվարի 20-ից Թուրքիան սկսել է Աֆինում քրդական ուժերի դեմ ռազմագործողությունը, որին ներգրավվել են նաև Թուրքիայի հովանավորյալ զինյալներ: Առայժմ թուրքական կողմը Աֆրինում կարողացել է մի քանի գյուղ և բարձունք գրավել, ընդհանուր առաջխաղացումը բավականին դանդաղ է ընթանում՝ փոխադարձ հաջողություններով:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը