Լրահոս

07.02.2018 13:14


Խոշոր հրդեհ Երևանում. կրակը մոխրակույտի է վերածել բնակարանի մի մասը

Խոշոր հրդեհ Երևանում. կրակը մոխրակույտի է վերածել բնակարանի մի մասը

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 50/3 շենքի 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին բնակիչերը, ու արդեն օպերատիվորեն ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է հոսանքալարերի կարճ միացումը։ Մասնագետները, տեղում զննելով բնակարանը, հայտնեցին, որ գազի ոչ մի արտահոսք չկա։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը