Լրահոս

06.02.2010 11:56


Բաց նամակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ին

Վեհափառ Տեր

Դիմում ենք Ձեզ, նախ որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, հայոց հոգևոր հոր, ապա' որպես ազգախռով ու հայրենապաշտ մարդու: Հայոց Սամցխե-Ջավախք-Ծալկա երկրամասը, որ սովետական հակահայ քաղաքականության պատճառով այժմ գտնվում է Վրաստանի Դաշնության կազմում, հայտնվել է հոգևոր շրջափակման մեջ: Վրացական իշխանություններն ամեն ինչ անում են վաղընջական ժամանաներից մեր հայրենի բնօրրանը եղած Ջավախք աշխարհը հայաթափելու համար: Այս ծրագրի իրականացումը ավելի է հեշտանում հայկական կողմից հակընդեմ գործողությունների բացակայության պայմաններում:

Վեհափառ Տեր

Ջավախքի 7 շրջաններում 2002թ. պաշտոնական տվյալներով ապրում են 124.198 հայեր (ընդհանուր բնակչության 54%-ը, 230.198 ընդհանուր բնակչության թվակազմի 42,6%-ը (97.995 մարդ) կազմում են վրացիները)։ Բնականաբար՝ Արցախից իր բնակչության թվաքանակով գերազանցող Ջավախքին մի քանի (թեկուզև՝ հայրենանվեր) քահանաների գոյությունը չի կարող մեծապես նպաստել հոգևոր - մշակութային շրջափակման մեջ պահվող տարածաշրջանի զարգացմանը։

Ջավախքում հոգևորականների պակասը բերում է նաև մի շարք պատմաճարտարապետական արժեքների՝ եկեղեցիների, վանքերի, հոգևոր համալիրների լքմանն ու ոչնչացմանը, իսկ դրանցից լավագույնները արագորեն բռնազավթվում են վրացի հոգևորականների կողմից։ Վրաստանի անկախացումից ի վեր □վերականգ­ման□ պատրվակով վրացականացվել եւ ոչնչացվել են մոտ երեք տաս­նյակ եկեղեցիներ' այդ թվում. Կուսանանց սբ. Ստեփանոս, Բեթղեհեմի սբ. Աստվածածին, Ձորաբաշի սբ. Գեւորգ, Շամ­քո­րեցոց Կարմիր Ավե­տարան, Նորաշենի սբ. Աստվածածին եկեղեցի­նե­րը, ինչ­­պես նաեւ Սու­րամի, Նախշիր­գորայի, Շահնապա­տի, Լիսի, Սղնախի, Թելավի, Վելիս­ցխե­յի եւ հայկական այլ գյուղերի եկեղեցինե­րը, Խոջիվանքի գերեզմա­նա­տունը եւ 300-ից ա­վե­լի հայալեզու արձանագրություններ Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքում վխտացող վրացի հոգևորականների քանակը սնկի նման աճում է՝ իր հետ բերելով նորանոր հիմնախնդիրներ։

Կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրները որոշ չափով կմեղմվեն միմիայն այն ժամանակ, երբ Ջավախքը ոչ թե գտնվի վիրահայոց թեմում, այլ ունենա իր առանձին հոգևոր թեմը։ Դրանով՝

1. զգալի կշատանա հոգևորականների թիվը Ջավախքում, որն իր հերթին կավելացնի հոգևոր - մշակութային միջոցառումների թվաքանակը

2.բարձրաստիճան հոգևորականները կլինեն մշտապես Ջավախքում և ամենօրյա հոգածության առարկա կդարձնեն Ջավախքի խնդիրները, այլ ոչ թե առիթից առիթ կայցելեն Թիֆլիսից Ջավախք

3. զգալիորեն կավելանա Ջավախքի ինքնուրույնությունը, մի հանգամանք, որն այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է Ջավախքին

4. Ջավախքը կհայտնվի ուշադրության կենտրոնում, որը ջավախահայության վրա կգործի բարոյահոգեբանական մեծ ազդեցություն

5. ինչ-որ չափով հակակշիռ կստեղծվի վրացական հոգևոր էքսպանսիոնիստական գործողությունների նկատմամբ

Վեհափա՛ռ Տեր

Վերոգրյալ խնդիրների լուծմանը միտված քայլեր ձեռնարկելու և Ջավախքում ՀԱԵ հոգևոր Թեմ բացելու խնդրանքով  մենք դիմել ենք նաև Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին, սակայն պատասխանի չենք արժանացել ու մեր խնդրանքի բավարարմանը միտված քայլեր առ այսօր չենք նկատել:

Վեհափա՛ռ Տեր

Ձեր Հովվապետության ամբողջ ժամանակահատվածում, Դուք միշտ առանձնացել եք որպես հայրենանվեր ու հայանվեր անձ, որպես ժողովրդիդ բախտը անձնական առաքելություն դարձրած Հայր, ուստի, որպես Հայրենիքի  ու ազգի նվիրյալ զավակներ' դիմում ենք Ձեզ, խնդրելով , որպեսի այցելեք հոգևոր սովի ու շրջափակման մեջ գտնվող Ջավախահայությանը և Ձեր Հայրական օրհնությամբ ու Սուրբ ներկայությամբ խրախուսեք Ջավախահայությանն ու պայքարի նոր լիցք հաղորդեք' հանուն ազգի ու հավատքի պահպանման գոյամարտում

Վեհափա՛ռ Տեր

Ջավախքի հայրենապաշտ ժողովուրդը մինչ այժմ վառ է պահում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած դարակազմիկ իրադաձությունը, երբ Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն այցելեց Ջավախք։ Լուսահոգի կաթողիկոսի այցի պատվին Ջավախքում շաբաթներ անց դեռ շարունակվում էին տոնախմբությունները։ Մենք Ձեզ հավատացնում ենք, որ նույնն է սպսավում Ձեզ, կրկնում ենք՝ նույն պատվին կարժանանաք նաև Դուք՝ եթե ... այցելեք Ջավախք։ Ավելորդ չենք համարում ավելացնելու, որ վրացական մամուլի տեղեկություններով («Ռեզոնանս», թիվ  161, 21.06.2001թ.) Ջավախքի Փոկա հայաբնակ գյուղի հայաթափ տներից մեկում է գրանցված Վրաստանի կրոնական առաջնորդ Իլյա 2-րդը, իսկ գյուղի անտեր հայությունն արդեն կամաց - կամաց այցելում և մկրտվում է Փոկայի վրացականացված եկեղեցում։ Ջավախքի առավել վրացաշատ վայրերում վրացական եկեղեցիներ հաճախելը այլևս զարմանք չի հարուցում ոչ մեկի կողմից։

Նամակը ավարտում ենք նույն տողերով, ինչ տողերով ավարտվում էր Գարեգին 2-րդին ուղղված նամակը. Ջավախքում հոգևոր մշակութային սով է, շրջափակում...

Որդիական խոնարհութեամբ մատչինք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը