Աշխարհ

06.02.2018 20:11


Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան կամրապնդեն համագործակցությունը ռազմական ոլորտում

Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան կամրապնդեն համագործակցությունը ռազմական ոլորտում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրը Բաքվում գտնվող Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ալի բին Իբրահիմ Ֆավազի հետ քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ, «Նախարար Հասանովը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու համար», փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համատեղ զորավարժությունների անցկացմանը, զինված ուժերի միջև կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը