Լրահոս

06.02.2018 17:52


Խուլիգանության դեպք Լոռու մարզում. Բազումի համայնքապետը օգնության է կանչել Գուգարքի ոստիկաններին

Խուլիգանության դեպք Լոռու մարզում. Բազումի համայնքապետը օգնության է կանչել Գուգարքի ոստիկաններին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բազում գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սրբուհի Հարությունյանը ահազանգել է Ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ համագյուղացի՝ 68-ամյա Զալիկո Մարգարյանը ալկոհոլ օգտագործած վիճակում եկել է համայնքապետարան, խաղասենյակում անհիմն վիճաբանել իր հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, իսկ հետո կոտրել խաղասեղանին դրված իրերը, խաղային առարկաները և խաղասրահում ներկա գտնվող անձնանց նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, ինչի հետևանքով մոտ 30 րոպե խանգարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքապետարան է մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սարիբեկյանի գլխավորությամբ, ովքեր համայնքապետարանից Ոստիկանություն են հրավիրել Վ. Մարգարյանին։ Փաստի առթիվ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հարությունյանը Բազում համայնքի ղեկավարն է։

Այս խորագրի վերջին նյութերը