Լրահոս

06.02.2018 18:14


Վրաերթի են ենթարկվել 64-ամյա, 10-ամյա, 25-ամյա, 66-ամյա և 58-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 64-ամյա, 10-ամյա, 25-ամյա, 66-ամյա և 58-ամյա քաղաքացիներ

Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Նոր Արեշի 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և 10-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաղսի գյուղի 1-ին փողոցի և 1-ին փակուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 73 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ և նրա 33-ամյա դստերը, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:

Տուժողները տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.30-ին, վարորդը Գուգարք գյուղից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 19.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծարավ-Աղբյուրի և Զ.Սարկավագի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը