Լրահոս

06.02.2010 11:06


Միշել Լեգրանը պահանջել է, որ Թուրքիան Հայաստանին վերադարձնի հողերը

Միշել Լեգրանը պահանջել է, որ Թուրքիան Հայաստանին վերադարձնի հողերը

Հայկական արմատներով ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը Կրասնոդարի մարզում կատարած հյուրախաղերի ժամանակ կտրուկ հայտարարություններ է արել Թուրքիայի հասցեին։

-Այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, անտանելի է, և այն, որ Թուրքիան չի ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, նշանակում է, որ նա երբեք չի կարող մտնել Եվրամիություն։ Այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավվում են, և դա լավ է, բայց ավելի լավ կլինի, եթե Թուրքիան Հայաստանին վերադարձնի այն հողերը, որ գողացել է։ Չնայած ես հասկանում եմ, թե դա որքան դժվար է,- հարցազրույցի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ հայտարարել է նա։

Լեգրանը նաև նշել է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են իրեն թույլ տալ այցելել իր հայ պապերի գյուղը, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում։

-Թուրքական իշխանությունները հեգնանքով բացատրել են, թե հիմա չի կարելի. ավելի ուշ կարելի է, բայց հիմա՝ ոչ,-հայտարարել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը