Աշխարհ

06.02.2018 11:29


Goal-ն ու BBC-ն Մխիթարյանին ընդգրկել են ԱՊԼ-ի` տուրի խորհրդանշական հավաքականում

Goal-ն ու BBC-ն Մխիթարյանին ընդգրկել են ԱՊԼ-ի` տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական պարբերականների կողմից ընդգրկվել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Այդ տուրում «զինագործները» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթել են «Էվերթոնին», իսկ հայ ֆուտբոլիստը դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ, Մխիթարյանը տարբեր հեղինակավոր կայքերի վարկածով ճանաչվել էր նաև «Արսենալ»-«Էվերթոն» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Goal.com-ի կազմած խորհրդանշական հավաքականը.
BBC-ի կազմած խորհրդանշական հավաքականը.
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը