Դ. Մեդվեդևը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել առճակատման արտաքին քաղաքականությունից և արդիական խնդիրների շուրջ ձևավորել համատեղ նոր մոտեցումներ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողակարգի ժամանակ։
Ի դեպ, դիմելով Հայաստանի դեսպանին, Մեդվեդևը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
«Ռուսաստանը պատրաստ է հետագայում օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացի դրական առաջընթացին՝ վստահ լինելով, որ դա լիովին համընկնում է Կովկասում խաղաղության պահպանմանը»,-ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն առաջնահերթ է համարում ԱՊՀ տարածքում միավորումների ինտեգրման շրջանակներում աշխատանքի շարունակումը և, իհարկե, միջազգային ասպարեզում առարկայական փոխգործակցությունը։

Ըստ «ИТАР-ТАСС»–ի