Աշխարհ

05.02.2018 17:09


Հանդիպել են Հռոմի պապն ու Էրդողանը․ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը մեդալիոն է նվիրել (տեսանյութ)

Հանդիպել են Հռոմի պապն ու Էրդողանը․ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը մեդալիոն է նվիրել  (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Վատիկանում է։ TRT-ն հայտնում է, որ այցն իրականացվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով։ Այսօր կայացել է նրանց երկկողմ հանդիպումը։ Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպում, որը տևել է մեկ ժամ, անցկացվել է դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության: Քննարկվել են Թուրքիա-Վատիկան հարաբերությունները, Երուսաղեմի իրավիճակը, Սիրիայի հակամարտությունը, իսլամաֆոբիայի դեմ պայքարը, տարածաշրջանային այլ հարցեր։

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն Էրդողանին է նվիրել բրոնզե մեդալիոն, որի վրա պատկերված են եղել հրեշտակ և վիշապ:

«Սա խաղաղության հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի վիշապին: Սա խորհրդանիշն է խաղաղության, որը կառուցվում է կարգուկանոնի և արդարության հիմքի վրա»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:

Էրդողանը հանդիպելու է նաև Իտալիայի նախագահ Սերխիո Մատտարելլայի և վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ։

Վերջին անգամ Թուրքիայի նախագահը 59 տարի առաջ էր այցելել Վատիկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը