Լրահոս

06.02.2010 10:30

ՀՀ ֆինանսների նախարարը խոստացել է

ՀՀ ֆինանսների նախարարը խոստացել է

Ընդգծելով, որ ՀՀ կառավարության 2008-2012թթ. միջոցառումների ծրագրով նախատեսված է, որ 2009-ին օրենքով պետք է սահմանվեր կենսապահովման նվազագույն զամբյուղի կառուցվածքը՝ ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը «7օր»-ին ասել է, որ կառավարությունը ոչ միայն այդ օրենքի նախագիծը չի ներկայացրել, այլ նաև մերժել է 2007-ից ՀՅԴ-ի կողմից շրջանառության մեջ դրված կենսապահովման նզավագույն զամբյուղի, այսինքն՝ աշխատավարձերի նվազագույն բյուջեի չափի մասին օրենսդրական նախաձեռնությունը։

-Սա ոչ միայն սոցիալական անարդարության, արդար բաշխման խնդիր է մեր երկրում, այլև հասարակության մեջ ներքին բևեռացման, անհանդուրժողականության, սոցիալական լարվածության  մեծագույն աղբյուր։ Եթե դու դատավորին ու որևէ պետական պաշտոնյայի 400 000 դրամ աշխատավարձ ես տալիս, իսկ մյուս դեպքում 35 000 կամ 29 000 դրամով պահում գրադարանի աշխատող, թատերական գործիչ կամ երաժիշտ, սա հասարակության մեջ բևեռացման և լարվածության օջախ է,- նշել է Լ. Գալստյանը։

Նա նաև ասել է, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը խոստացել է, որ 2011թ. բյուջեում վերանայվելու է աշխատավարձերի փիլիսոփայությունը.

-Դաշնակցություն խմբակցությունը հետևողական է լինելու թե՛ աշխատավարձերի, թե՛ արտաբյուջետային միջոցների արդյունավետ ծախսման և ընդհանրապես մեր երկրում ամենաոտնահարված սոցիալական արդարության հարցում քիչ թե շատ շոշափելի քայլ անելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։