Աշխարհ

05.02.2018 14:03


«Մխիթարյանը երջանիկ է, երբ ֆուտբոլ է խաղում». Վենգեր

«Մխիթարյանը երջանիկ է, երբ ֆուտբոլ է խաղում». Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «զինագործներ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ես հանդիպել եմ Մխիթարյանին նախքան նրա՝ «Արսենալ» տեղափոխությունը, քանի որ միշտ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջությամբ կենտրոնացած է խաղի վրա և նվիրվում է մինչև վերջ: Նա այնպիսի երկրից է, որտեղ մեծ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է օժտված լինել ուժեղ բնավորությամբ և սիրել ֆուտբոլը: Մխիթարյանը երջանիկ է, երբ ֆուտբոլ է խաղում, որովհետև սիրում է այս խաղը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը