Աշխարհ

04.02.2018 18:43


Կիևում Սահակաշվիլիի կազմակերպած բողոքի երթին 10,000 մարդ է մասնակցել (տեսանյութ)

Կիևում Սահակաշվիլիի կազմակերպած բողոքի երթին 10,000 մարդ է մասնակցել (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած Միխեիլ Սահակաշվիլին այսօր Կիևում հերթական բողոքի երթն է կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ։ Ցուցարարները պահանջել են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը։

Երթի մասնակիցները վակարկել են՝ «Կորի՛ր, ավազակախումբ», «Հրաժարական», «Ազատություն քաղբանտարկյալներին»։

Սահակաշվիլին իր ելույթում կրկին քննադատել է երբեմնի նախագահ Պորոշենկոյին և գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին՝ պնդելով, թե երկուսն էլ ամանորյա արձակուրդներին հանգստացել են արտասահմանյան հանգստավայրերում այն դեպքում, երբ, Սաակաշվիլիի խոսքերով «երկրում պատերազմը շարունակվում է և ուկրաինացիների գերիշխող մեծամասնությունը աղքատ է»։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը