Լրահոս

06.02.2010 09:29

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար. «Խրամուղիների որևիցե տեղաշարժ կբերի լրացուցիչ ծախսերի»

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար. «Խրամուղիների որևիցե տեղաշարժ կբերի լրացուցիչ ծախսերի»

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը «7օր»-ին ասել է, որ ԼՂ-ի տարածքներից որևէ մեկի հանձնումը մի շարք խնդիրներ կառաջացնի։

-Ցանկացած տեղաշարժ նշանակում է բավականին մեծ ֆինանսական ծախսեր, որովհետև այսօր առաջնագիծը կահավորված է համապատասխան պաշտպանական խորության։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կահավորված խրամուղի ունի իր հստակ նշանակությունը և դերը հավանական հակառակորդին ոչնչացնելու համար և եթե որևիցե տեղաշարժ լինի, ապա դա կբերի լրացուցիչ ծախսերի և ներդրումների։ Ինչ-որ տեղ նաև հոգեբանական լուրջ կորուստ կլինի ստորաբաժանումների մոտ, որոնք պետք է ստիպված լինեն 10 տարի կահավորած այդ խրամուղիները, կահավորած պաշտպանությունը թողնեն և զբաղվեն նոր կահավորմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։