Աշխարհ

03.02.2018 10:14


Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» մամուլի պատասխանատուն

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» մամուլի պատասխանատուն

Թուրքիայի Քոջաելի նահանգում ժանդարմերիայի ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով պատասխանատու է եղել «մամուլի, տեղակատվական նյութերի տարածման համար»: Այս մասին հայտնում էթուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի, 22-ամյա Աբդուլբասիթ Աբդուլազիզ Համմուդն է: Քոջաելի նահանգի ժանդարմերիայում հարցաքննությունից հետո, նա կալանավորվել և ուղարկվել է բանտ:

«Իսլամական պետության» այսպես կոչված «մամուլի պատասխանատուն» Սիրիայի Հալեպ քաղաքից անօրինական ճանապարհով հատել է թուրք-սիրիական սահմանը՝ հաստատվել նախ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում, իսկ այնուհետև տեղափոխվել է Քոջաելի նահանգի Դերինջե գավառ:

«Իսլամական պետությանը» անդամակցել է մոտ 4 տարի առաջ, խմբավորման ներսում եղել է մամուլի պատասխանատուն, խմբավորման գործողություններն ու գործունեությունը նկարահանել է և տարածել դրանք համացանցում:

Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ:

Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը