Աշխարհ

03.02.2018 09:37


Աֆղանստանի մանուկ զինյալները․ նրանց նախապատրաստում էին ինքնասպանության (տեսանյութ)

Աֆղանստանի մանուկ զինյալները․ նրանց նախապատրաստում էին ինքնասպանության (տեսանյութ)

Խորասանում Դաեշ-ը 9-12 տարեկան երեխաներին պատրաստում էր պայքարի՝ վստահեցնելով, որ բոլոր մարտերն ու դժվարությունները կավարտվեն և նրանք ուղիղ դրախտ կգնան:

«Ես 9-ը տարեկան էի, երբ անդամակցեցի Դաեշ-ին: Հիմա ես 12 տարեկան եմ: Նրանք մեզ տարբեր վիդեո խաղեր էին ցույց տալիս և սովորեցնում,թե ինչպես պայքարել ու պայթյուններ իրականացնել», - պատմում է Լալ Մոհամադը:

Լալ Մոհամմադն ու նրա եղբայր Բախտ էլ Ալին շուրջ երկու տարի ապրել և վերապատրաստվել են Խորասանում՝ Դաեշ-ի զինյալների կողմից: Տղաները նրանց հոր օգնությամբ փախուստի դիմելուց հետո վերադարձել ու ապրում են սովորական կյւանքով՝ փորձելով կրկին ինտեգրվել հասարակության մեջ:

Ամերիկայի ձայնի նկարահանող խումբը այցելել էր տղաներին Արևելյան Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին թաղամասում գտնվող իրենց տանն ու զրուցել նրանց հետ նահանգային ոստիկանապետի և նրանց հոր ներկայությամբ:

«Խորասանում Դաեշ-ի հրամանատարները նստում էին մեզ հետ ժամերով ու ցույց տալիս մահմեդականներին ճնշող անհավատների տեսագրությունները: Նրանք մեզ ասում էին, որ տեղական ոստիկանությունն ու բանակը իրենց տիկնիկներն էին, որ մենք պետք է ջիհադ իրականացնենք նրանց դեմ», - պատմում է Բախտ էլ Ալին:

Տղաների հայրը՝ Թավեզ Խանը, անդամակցելով Դաեշ-ին ու հավատալով նրանց գաղափարներին, որոշել էր որդիներին էլ տանել իր հետ:

«Ես 16 տարեկան էի: Այն ժամանակ դեռ մորուք չունեի: Այնտեղ շատ էին երեխաները: Մեզ ասում էին, որ մահապարտներն իրենց պայթեցնելով՝ ուղիղ դրախտ են գնալու: Մեզ սովորեցնում էին պայքարել ու նախապատրաստում ինքնասպանության», - ավելացնում է Բախտ էլ Ալին:

Երեխաները Դաեշ-ի ճամբարում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցում, նրանց սվորեցնում էին օգտվել տարատեսակ ատրճանակներից և ավտոմատներից, ինչպես նաև՝ պայթուցիկներ տեղադրել: Դասընթացի վերջնական նպատակը երեխաներից մահապարտ ստանալն էր, ինքնասպանության նախապատրաստելը:

«Դաեշ-ի մարտիկները ինձ ասացին, որ մենք պատրաստվում էինք հարձակման, որ նրանք հետևում կմնան և կրակ կբացեն, իսկ մենք պետք է առջևից գնայինք ու պայթեցնենինք մեզ», - պատմում է Լալ Մոհամադը:

Մարտը, սակայն, չէր գնացել ըստ ծրագրի, և Դաեշ-ի անդամները ձախողել էին:

«Մենք սարսափելի տեսարանների ու բազմաթիվ անմեղ մարդկանց կոտորածի ականատես եղանք: Մենք էլ էինք ցանկանում մի քանի հոգու սպանել, քանի որ մեզ ասել էին, որ Աստված մեզ սրբազան պարգևներ կշնորհի դրա դիմաց», - ասում է Բախտ էլ Ալին:

Ի վերջո Թավեզ Խանի՝ տղաների հոր համբերության բաժակը լցվել էր և նա որոշել էր որդիների և Դաեշ-ի մի քանի նախկին զինյալների հետ դիմել փախուստի:

Այժմ Թավեզը աշխատում է տարածքային ոստիկանությունում, բայց չի թերագնահատում Դաեշ-ի վտանգը, քանի որ նրա խոսքերով՝ Դաեշ-ը կրկին ցանկանում է վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը