Լրահոս

05.02.2010 17:45

Սեյրան Օհանյանն առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների հետ

Փետրվարի 5-ին Ստամբուլում կայացավ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ:

Առանձնազրույցների ընթացքում քննարկվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություներին և վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։