Աշխարհ

02.02.2018 14:22


Թուրքիայում զինծառայության ժամկետի երկարացման կեղծ լուրը տարածվել է ողջ լրատվադաշտում

Թուրքիայում զինծառայության ժամկետի երկարացման կեղծ լուրը տարածվել է ողջ լրատվադաշտում

Այսօր՝ փետրվարի 2-ին, թուրքական մի շարք լրատվակայքեր, հեռուստաընկերություններ, այդ թվում՝ պետական TRT-ն, տեղեկություն են տարածել, որ զինծառայության ժամկետը 12 մասից հասցվում է 18-ի: Ավելի ուշ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հերքել է այդ տեղեկությունը: Այս մասին հայտնում էթուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը:

Թուրքական գրեթե ողջ լրատվադաշտը, առանց ճշտելու լուրի իսկությունը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբին հղում կատարելով հայտնել է, որ ժամկետային ծառայողների համար ծառայության ժամկետը երկարաձգվում է մինչև 18 ամիս:

Ավելի ուշ Թուրքիայի ԶՈւ ԳՇ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «զինվորական ծառայության երկարացման մասին լուրը ամբողջովին անհիմն է և իրականությունը չի արտացոլում»:

Հատկանշական է, որ Թուրքիայում գործող «Զինվորական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ծառայության ժամկետն առանց այն էլ սահմանվում է 18 ամիս, որը խաղաղ պայմաններում նախարարների խորհրդի որոշմամաբ կարող է իջեցվել մինչև 15-ի կամ 12-ի: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի զինուժի մի մասը ներկայում պատերազմի մեջ է ներգրավված, հնարավոր է, որ իրականաում նրանց համար հենց այդ 18 ամիսն էլ գործում է:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը